Թիմ
Արմեն Մանուկյան
Խմբագիր
Արմեն Մանուկյանը ավարտել է օտար լեզուների համալսարանի անգլո-ֆրանսիական ֆակուլտետը։ Ունի սկզբնական երաժշտական կրթություն։ Դպրոցական և համալսարանական տարիներին նվագում էր բաս կիթառ տարբեր սիրողական ռոք խմբերում, և ինչպես որ տարորինակ չթվա ավելի շուտ սկսեց հետաքրքրվել ջազով։ Նա հավաում էր սկավառակներ, գրքեր, պաստառներ։ Հետո հերթը հասավ ձայներիզներին, CD-ներին, DVD-ներին։ Ներկայումս նա ունի ջազային ձայնադարան, տեսադարան և գրադարան։
Անցյալ դարի 80-ականների սկզբից նա առաջ է քաշում հայկական ջազը աշխարհում, իսկ համաշխարհային ջազը՝ Հայաստանում։
Տպագրվել է․
Հայկական ջազին նվիրված կայքերի համահեղինակ և գլխավոր խմբագիր
Հայ երաժիշտների ալբոմների բազմաթիվ անոտացիաների հեղինակ
Երևանում անցկացվող միջազգային ջազ փառատոների կազմկոմիտեի անդամ։
«Великие люди джаза» («Планета музыки», Ռուսաստան), «The History of European Jazz» («Equinox», Մեծ Բրիտանիա) եվրոպական ջազի հանրագիտարանի հեղինակներից մեկը։
«The Transglobal World Music Chart»-ի անդամ
Ձեռքբերումներ
- Երևանի մամուլի ակումբի դիպլոմ «Հայկական և արտասահմանյան լրատվամիջոցներում հայկական ջազի առաջմղման գործում երկար տարիների գործունեության համար»
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիպլոմ «Ջազային արվեստի հանրահռչակման համար»
- Երախտագիտության նամակներ ՅՈՒՆԵՍԿՕ-ից և Հերբի Հենքոկ ջազ ինստիտուտից (ԱՄՆ)
Աննա Չոմարյան
Օգնական
Աննան ծնվել է Դոնի Ռոստովում, 17 տարեկան հասակում տեղափոխվել է Երևան։ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող է։ Աննան կարճ պատմվածքների և հումորային էսքիզների հեղինակ է։ Ունի Սլավոնական համալսարանի ուս․ խորհրդի ինֆորմացիոն դեպարտամենտում խմբագրի և տեքստերի կազմողի աշխատանքային փորձ։
Զուգահեռաբար սովորում է Մանկավարժական համալսարանի հեռակա բաժնում։ LiveJournal-ում բլոգ է վարում։