Հունիսի 18-ին Եկատերինբուրգում անցկացվել է հերթական ջազ փառատոն՝ EverJazz-ը։ Այս անգամ Հայաստանը ներկայացնում էր The Birds էթնո-ջազ սեքստետը։
Փառատոնը տեղի է ունենում Իվոլգա հանգստի կենտրոնում՝ Եկատերինբուրգից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Կազմակերպիչները այն սահմանում են որպես «IX Ընտանեկան ջազ open-air «ԷվերՋազ» փառատոն»։ Ուրալյան անտառի մեջտեղում տեղադրված էին երեք բեմ։ Այցելուները կարող էին օգտվել տոնավաճառի, ֆուդ-քորտի, մանկական տարածքի ծառայություններից և շոու բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչների առաջարկած վարպետության դասերից։
Փառատոնին մասնակցել են ավելի քան 1500 երաժիշտներ տարբեր երկրներից։ Ռուս և կուբացի հայտնի երաժիշտները նույն բեմում ելույթ ունեցան The Birds-ի հետ՝ Սերգեյ Պրոնի քառյակը, Դմիտրի Մոսպանի կվինտետը, Carlos Hechavarria & Jazz Park, The NUGGERS:
Հայ երաժիշտների կատարումը մեծ ոգևորությամբ ընդունվեց ուրալյան հանրության կողմից։
Ճամփորդության ընթացքում The Birds-ը ելույթ է ունեցել նաեւ Մոսկվայում՝ հեղինակավոր ESSE ակումբի բեմում։ Ներկայում բանակցություններ են ընթանում այս տարվա հոկտեմբերին Արխանգելսկում կայանալիք էթնո-ջազ փառատոնին The Birds-ի մասնակցության շուրջ։
Comments