top of page

Աննա Կոստանյան


Ծնվել է 1989 թվականին Երևան քաղաքում։ Գերազանցությամբ ավարտել է Կ. Սարաջևի անվ․ երաժշտական ​​դպրոցը, որպես դաշնակահար, 2006 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության ՊՆ դպրոցը։ 2006-2012 թվականներին սովորել է Ռուս-Հայկական Համալսարանում՝ ավարտելով քաղաքագիտության մագիստրատուրան։ 2007 թվականին մասնակցել է «Hay Superstar -2» հեռուստանախագծին և հաղթել այն։ 2008թ.-ից սկսել է հաճախել Նաիրա Գուրջինյանի վոկալ ստուդիան, 2009թ.-ից դարձել է Jazzel խմբի մենակատարներից մեկը (գեղարվեստական ​​ղեկավար Նաիրա Գուրջինյան): 2013 թվականից սկսել է ելույթ ունենալ Արմեն Թութունջյանի «Chico&Friends» կվինտետի հետ, 2017 թվականից՝ «Chico's New Trio»-ի հետ, բազմիցս ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական ​​ջազ նվագախմբի հետ \ Արմեն Հյուսնունցի հետ։ 2018 թվականից՝ Դավիթ Գեոդակյանի Beatles in Jazz նախագծի իսկ 2020 թվականից՝ “Davit Melkonyan Group”-ի վոկալիստն է։

2016 թվականից դասավանդում է Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում՝ «Կամերտոն» վոկալ ստուդիայում (գեղարվեստական ​​ղեկավար Նաիրա Գուրջինյան)։


Comments


bottom of page