top of page

Արման Պեշտմալջյան


Արամ Պեշտմալջյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիան, "Կոմպոզիցիա" մասնագիտությամբ։ Կոնսերվատորիայում սովորելու ընթացքում հետաքրքրվեց ջազով։ Որպես դաշնակահար հաճախակի հրավերներ էր ստանում տարբեր երաժշտական խմբերից։ Մի քանի տարի առաջ դարձել է «MVF» էթնո-ջազ խմբի մշտական ​​անդամ՝ ստեղնաշարահար և գործիքավորող։ Ավելի ուշ Հայաստանի պետական ​​ջազ նվագախմբի ղեկավար, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի կողմից հրավիրվել է իր ստեղծած կվինտետ։

Պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի պետական ​​ջազ նվագախմբի հետ։ Վերջին շրջանում նա հաճախ է նվագում իր իսկ ստեղծած կվինտետի հետ։ Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ, որոնք հաջողությամբ հնչում են ոչ միայն հայկական այլ նաև արտասահմանյան ջազային բեմերում։

Ստեղծում է գործիքավորումներ այլ խմբերի համար:

Բազմաթիվ միջազգային փառատոների մասնակից.

«Made in New York Jazz» - (NY, USA 2014),

Smithsonian Folklife Festival (Washington, USA 2018)

Caucasus Cultural festival (Seoul, North Korea 2016)

MIDEM Festival (Cannes, France 2015)

Kavkaz Jazz Festival (Tbilisi, Georgia 2015)

Krutushka (Kazan,Russia 2015)

Yerevan Jazz Festival (2015, 2016, 2017, 2018, 2019, 2020)


Արման Պեշտմալջյանն ակտիվ է ոչ միայն ջազային կյանքում։ Նա կատարում է գործիքավորումներ սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և ջազ նվագախմբի համար։ Երաժշտություն է գրում համակարգչային խաղերի համար։ Ինչպես նաև կատարում է ֆիլմերի հնչունավորում և ստեղծում սաունդթրեկներ հեռուստաֆիլմերի համար:


Comments


bottom of page