Հունիսի 13-ից մինչև հունիսի 19-ը Մոսկվայում տեղի է ունենում մոսկովյան ջազի մեծ փառատոնը, որին մասնակցում են ավելի քան 700 առաջատար ջազ երաժիշտներ Ռուսաստանից և արտերկրից: Նրանց թվում են Իգոր Բուտմանը, Ալեքսեյ Կոզլովը և նրա «Արսենալը», Դմիտրի Մոսպանը, Անդրեյ Կոնդակովը, Մարիամ Մերաբովան, Պետր Վոստոկովի ջազ նվագախումբը, LRK եռյակը, Ալինա Ենգիբարյանը և շատ ու շատ ուրիշներ։ Փառատոնին ելույթ ունենալու հրավեր է ստացել նաեւ Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ Հունիսի 17-ին մեր թիմը փակեց փառատոնի օրը Զարյադյե այգում, Պետր Վոստոկովի անվան մեծ նվագախմբից անմիջապես հետո:
Սա ռուսական ջազի պատմության մեջ ամենամեծ ջազային փառատոնն է։ Առաջին անգամ 7 օր անընդմեջ 7 քաղաքային բեմերում, որոնցից 5-ի այցելությունն անվճար է, ելույթ ունեցան ներկայումս գրեթե բոլոր հայտնի ռուս ջազմենները: Փառատոնը նվիրված է ռուսական ջազի 100-ամյակին:
Comments