Ուղիղ 68 տարի առաջ այս օրը, Լուի Արմսթրոնգը, լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավակյանի խորհրդով և աջակցությամբ, ավարտեց աշխատանքը Չիկագոյի ստուդիայում ավելի ուշ հայտնի «Louis Armstrong Plays W. C. Handy» ալբոմի վրա, որում նա կատարում է Ուիլյամ Քրիստոֆեր Հենդիի երգերը։ Ալբոմը ձայնագրվել է 1954 թվականին։
Արմսթրոնգը ձայնագրել է ալբոմը իր «All Stars» խմբի հետ՝ Բարնի Բիգարդ (կլառնետ), Բարրետ Դիմս (հարվածային գործիքներ), Բիլի Քայլ (դաշնամուր), Թրեմմի Յանգ (տրոմբոն), Արվել Շոու (կոնտրաբաս), Վելմա Միդլթոն (վոկալ) .
1997 թվականին ալբոմը վերաթողարկվեց և ներառեց հավելյալ գործեր, ինչպես նաև Ջորջ Ավակյանի հարցազրույցը Ուիլյամ Հենդիի հետ, և նույնիսկ Լուի Արմսթրոնգի պատմած անեկդոտի ձայնագրությունը։ Ձայնագրությունը ճանաչվել է 50-ականների լավագույն ջազային ձայնագրությունը։ Ալբոմը ներառվել է «Գրեմմի» Փառքի սրահում 2010 թվականին։
Մեկ տարի անց՝ 1955 թվականին, Ավագյանը թողարկեց Արմսթրոնգի մեկ այլ կոնցեպտ ալբոմ՝ Satch Plays Fats:
Կյանքի վերջին տարիներին Ավակյանը հանդես է եկել որպես խորհրդատու, մասնավորապես աշխատել է բլյուզ երաժիշտ Dr. John «Ske-Dat-De-Dat... The Spirit Of Satch» (2014), որտեղ նա կատարում է հայտնի համարներ Լուի Արմսթրոնգի երգացանկից։
Comments